Ստամբուլի համաձայնագրի շրջանակում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հերթական գերիների փոխանակումն է տեղի ունեցել
Ստամբուլի համաձայնագրի շրջանակում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա գերիների չորրորդ փոխանակումն է այս շաբաթվա ընթացքում։ Վերադարձված գերիների թվում կան ծանր հիվանդներ, ծանր վիրավորներ և մինչև 25 տարեկան երիտասարդներ։
«Շարունակում ենք մեր ժողովրդի դուրսբերումը ռուսական գերությունից։ Սա արդեն այս շաբաթվա չորրորդ փոխանակումն է։ Ուկրաինա վերադարձած տղաների թվում կան նրանք, ովքեր դեռ 2022 թվականից էին գերության մեջ։ Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Սահմանապահ ծառայության և Պետական հատուկ տրանսպորտային ծառայության զինծառայողներ», – գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով ազատված գերիների լուսանկարները։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայից վերադարձած ռուս գերիների տեսանյութ։ Նրանց տվյալներով՝ ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի տարածքում և ստանում են համապատասխան բժշկական օգնություն։