Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել 37 իսրայելցի պաշտոնյաների, այդ թվում՝ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ
Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել 37 իսրայելցի պաշտոնյաների, այդ թվում՝ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի կառավարության 37 անդամի, այդ թվում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։

Այս անձինք մեղադրվում են Գազայի պատերազմին առնչվող ցեղասպանության մեջ։

Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ քննությունը պարզել է, որ Իսրայելի պետական պաշտոնյաները քրեական պատասխանատվություն են կրում Գազայում կատարված «ցեղասպանության համակարգված գործողությունների և մարդկության դեմ հանցագործությունների» համար։

Բացի Նեթանյահուից, ձերբակալման օրդերներ տրվել են նաև Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթի, ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի, բանակի հրամանատար Էյալ Զամիրի և Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Դավիդ Սահար Սալամայի դեմ։