Ստամբուլի դատարանը Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը
Թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին նախնական կալանք է սահմանել։
Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ։
Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
Մնացած կասկածյալների դատավարությունը դեռ շարունակվում է։
Ի գիտություն ձեզ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, մարտի 19-ի վաղ առավոտյան ձերբակալվել է իր տանը։
Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են բողոքի ցույցեր Ստամբուլում եւ Անկարայում։