Ստամբուլի դատարանը ազատել է Cumhuriyet ընդիմադիր թերթի երկու հայտնի լրագրողի
Ստամբուլի դատարանը ազատել է Cumhuriyet ընդիմադիր թերթի երկու հայտնի լրագրողի

Ստամբուլի դատարանը ազատել է Cumhuriyet ընդիմադիր թերթի երկու հայտնի լրագրողի: «Ֆրանս պրես» գործակալության լրատվությամբ, երկրից դուրս չգալու պայմանով բանտից ազատվել են հրատարակչության գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն և լրագրող Ահմատ Շիկը:

Լրագրողները նախնական կալանքի տակ էին գտնվում արդեն մեկ տարուց ավել: Չնայած դրան, լրագրողներին կրկին սպառնում է բանատարկություն, քանզի նրանք մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալված է նաև Cumhuriyet-ի 14 լրագրող:

Թերթի գործադիր տնօրենը մինչև այժմ մնում է բանտարկության մեջ:

Ստամբուլի դատախազությունը նրա համար պահանջում է 7-ից 45 տարով ազատազրկում:

«Այսօր ուրախանալու առիթ չկա, քանզի մեր գործընկերները կրկին բանտարկության մեջ են: Թուրքիայի հիմնախնդիրները մեզ ազատելով չեն ավարտվել»,- ասել է բանտից ազատված լրագրող Ահմետ Շիկը:

Փետրվարին, Թուրքիայի դատարանը Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով մի քանի լրագրողի սահմանել էր ցմահ բանտարկություն: