Ստամբուլի ափերի մոտ բախվել են երկու թուրքական դրոշի ներքո նավարկող առևտրային նավեր, ինչի հետևանքով կորել է կապը նավերից մեկի հետ։
Ստամբուլի ափերի մոտ բախվել են երկու թուրքական դրոշի ներքո նավարկող առևտրային նավեր։ Միջադեպի հետևանքով նավերից մեկի հետ կապը կորել է, հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում, Ստամբուլի Սիլիվրի շրջանի մոտակայքում։
Ափամերձ պահպանության նավեր և ուղղաթիռներ են ուղարկվել դեպքի վայր՝ որոնողական-փրկարարական աշխատանքների համար։
Նահանգապետարանը հայտնել է, որ դեռևս հնարավոր չէ կապ հաստատել «Թուգբերկ Իմամօղլու» նավի հետ, որը տեղափոխում է տասը մարդ։
Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ որոնողական-փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են։