Սրտանց շնորհավորում եմ վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ. ՀՀ արտաքին գործերի նախարար
Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար, Զոհրաբ Մնացականյանը Վրաստանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ: «Թվիթերով» տարածված հայտարարությունում հայ դիվանագետը գրում է, որ Հայաստանը Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման և խորացման կողմնակիցն է:
«Սրտանց շնորհավորում եմ վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը անկախության օրվա առթիվ: Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Հայաստանը հավատարիմ է և աջակցում է Վրաստանի հետ ժամանակով փորձված բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:
Երկու երկրների օրակարգը սահմանված է համատեղ նպատակով, երկու ագերը առաջ են ընթանալու ՝ մոդեռնացման, զարգացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության, միասնական արժեքների, ավանդույթների, տարածաշրջանի խաղաղության և կայունության ուղղությամբ: Շնորհավորում եմ ձեր անկախության օրը»,-գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար, Զոհրաբ Մնացականյանը: