Սրբազնագույնը ամեն օր հարցնում է, թե ինչ է անում պետությունը Արչիլ Տատունաշվիլիի հարցով. Շալվա Կեկելիձե
Սրբազնագույնը ամեն օր հարցնում է, թե ինչ է անում պետությունը Արչիլ Տատունաշվիլիի հարցով. Շալվա Կեկելիձե

Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման ժամկետի հետ կապված պատրիարքարանը լրատվություն չունի, սակայն պատրիարքը ամեն օր հետաքրքրվում է այս հարցով,-այս մասին լրագրողներին հայտնել է հոգևորական Շալվա Կեկելիձեն, Ծիլկանիում գտնվելու ժամանակ: Հոգևորականը հույս է հայտնել, որ աճյունը վրացական կողմից վերահսկվող տարածք կտեղափոխեն մինչև շաբաթվա վերջը:

«Գիտեմ, որ պատրիարքարանը աշխատում է: Սրբազնագույնը ամեն օր հարցնում է, թե ինչ է անում պետությունը այս հարցով, հարցնում է թե ինչ են ձեռնարկում արտասահմանցիները»,-ասել է Շալվա Կեկելիձեն:

Ինչ վերաբերում է Իլիա երկրորդի նամակին, որը նա հղել է Ռուսաստանի պատրիարքին երկրորդ անգամ, ապա հոգևորականը նշում է, որ պատրիարքարանը այս ուղերձի հույսն ունի:

«Մենք ստացել են Ռուսաստանի պատրիարքարանի նամակը, որը հուսալի է: Ռուսաստանի պատրիարքարանը հավաստիացրել է մեզ, որ զբաղվում է այս հարցով: Նրանք ուղիղ կապ չունեն այս գործողության հետ, սակայն հավաստիացրել են, որ աշխատում են համապատասխան մարմինների հետ: Հույս ունենք, որ մեր հայրենակցի դին հայրենի գյուղ կտեղափոխենք մինչև շաբաթվա վերջը»,- ասել է Շալվա Կեկելիան: