Սպորտի պալատի մոտ «Գլովոյի» առաքիչները անց են կացրել բողոքի ցույց:
Ցուցարարները պահանջում են ֆիքսված սակագնի բարձրացում:
Նրանց խոսքով, իրենք այսօր հանդիպել են «Գլովոյի» ղեկավարության հետ ու համաձայնության եկել, որը ներառում է ամենժամյա բոնուսներ:
Ինչ վերաբերում է հաստատագրված սակագնի բարձրացմանը, ապա «Գլովոյից» առաքիչները սպասում են պատասխանի մինչև փետրվարի 10-ը:
«Այսօրվա բողոքի ակցիան պայմանավորված էր նրանով, որ մի քանի ամիս առաջ սակագների որոշակի իջեցում էր տեղի ունեցել: Մեր հիմնական պահանջը սակագների բարձրացումն էր: Հանդիպում եղավ գրասենյակում, որից հետո նրանք մեզնից խնդրեցին խորհրդակցության ժամանակ: Նախքան մեր պահանջները բավարարելը, նրանք մեզ առաջարկեցին գործողությունների ծրագիր, որոշակի ժամերին տեղի կունենար բոնուսների վճարում: Այդ պատճառով ժամանակավոր համաձայնություն ձեռք բերվեց: Մենք սպասում ենք մեր պահանջի վերաբերյալ վերջնական պատասխանին մինչև փետրվարի 10-ը»,- հայտարարել է ցուցարար Միշա Մամալաձեն: