Սպիտակ տունը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել՝ «Գրկեք պինգվինին»
Սպիտակ տունը X-ի (նախկին Twitter) պաշտոնական էջում հրապարակել է լուսանկար հետևյալ մակագրությամբ․ «Գրկիր պինգվինին»։
Լուսանկարում պատկերված է Գրենլանդիայի բնապատկերը, որի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պինգվին են։ Պինգվինը ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ի անվտանգության ապահովման համար։ Նրա այս հայտարարությունները կասկածի տակ են դրվել Դանիայի իշխանությունների և ԵՄ առաջնորդների կողմից։