Սպիտակ տունը հերքում է այն տեղեկությունը, թե իբր ԱՄՆ-ն Իրանից պահանջել է երկարաձգել հրադադարը
Սպիտակ տունը հերքում է այն տեղեկությունը, թե իբր ԱՄՆ-ն Իրանից պահանջել է երկարաձգել հրադադարը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հերքել է այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն Իրանից պահանջել է երկարաձգել հրադադարը։

«Առավոտյան տեսա որոշ, կրկին սխալ տեղեկություններ այն մասին, թե մենք պաշտոնապես պահանջել ենք հրադադարի երկարաձգում։ Դա ճիշտ չէ», — հայտարարել է Լիվիթը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են արդյունավետ։ Հարցին, թե արդյոք տեղի կունենա Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը, Լիվիթը նշել է, որ այն, հավանաբար, դարձյալ կկայանա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

«Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ ծովային շրջափակումը (բլոկադան) լիարժեքորեն գործարկվել է բոլոր երկրների այն նավերի նկատմամբ, որոնք ուղղվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից։

«Իրանի լավագույն շահերից է բխում կատարել նախագահի պահանջները, որոնք նա ձևակերպել է շատ հստակ»,- նշել է Լիվիթը։