Սպիտակ տունը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը մայիսի կեսերին կայցելի Չինաստան
Սպիտակ տունը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը մայիսի կեսերին կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի կեսերին կայցելի Չինաստան, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Ըստ Սպիտակ տան՝ Թրամփը այցը հետաձգել է մինչև մայիսի 14-15-ը։

Բացի այդ, Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հետագայում Վաշինգտոնում կհյուրընկալեն նաև Սի Ցզինպինին։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի հաստատել այն տեղեկությունները, որ Իրանում պատերազմի ավարտը հանդիպման պլանավորման նախապայման էր։

«Խոսակցություններ կային հանդիպման հետաձգման մասին։ Սի Ցզինպինը հասկանում էր, թե որքան կարևոր է նախագահի համար լինել այստեղ՝ երկրում՝ ներկայիս ռազմական գործողությունների ժամանակ», – ասել է Քերոլայն Լևիթը։

Տեղեկատվության համար՝ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան սկզբնապես նախատեսված էր մարտի 30-ին, սակայն հետաձգվել է Իրանում ընթացող պատերազմի պատճառով։

Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները վերջին անգամ հանդիպել են անցյալ տարվա հոկտեմբերին։