Սպիտակ տունը հաստատել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը հասել են 145 տոկոսի

22:07, 10.04.2025

Սպիտակ տունը հաստատում է, որ Չինաստանի դեմ մաքսատուրքերը հասել են 145 տոկոսի, հայտնում է CNN-ը։

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Սպիտակ տունը պարզաբանել է, որ Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը ոչ թե 125 տոկոս են, այլ 145 տոկոս։

Թրամփի հայտարարած 125 տոկոս մաքսատուրքը չի ներառում նախկինում սահմանված 20 տոկոս մաքսատուրքը, ուստի Չինաստանի նկատմամբ սահմանված ընդհանուր մաքսատուրքը կազմում է 145 տոկոս։

Նմանատիպ