Սպիտակ տունը չի հաստատում, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցությունների նոր փուլ է պլանավորում
Սպիտակ տունը չի հաստատում, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցությունների նոր փուլ է պլանավորում

Սպիտակ տունը չի հաստատում, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցությունների նոր փուլ է պլանավորում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակորեն արտահայտել է իր «կարմիր գծերը»։

Լևիթի պարզաբանմամբ՝ Թրամփի ծովային շրջափակման պատճառով «Իրանի ցանկությունը՝ հասնելու համաձայնության, միայն կաճի»։

Տեղեկության համար նշենք, որ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը 21-ժամյա քննարկումներից հետո ավարտվել է անարդյունք։

Չնայած դրան, Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ մյուս կողմը կապ է հաստատել Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության գալ։