Սպիտակ տուն. Ուկրաինայում կամ որևէ այլ վայրում միջուկային զենքի օգտագործումը կործանարար կլինի աշխարհի համար և ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար

Սպիտակ տունը ասում է, որ «անխոհեմ և անպատասխանատու» է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունն այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենքի դիմել, եթե Ուկրաինայի հակահարձակումը հաջող լինի։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

«Ուկրաինայում կամ ցանկացած այլ վայրում միջուկային զենքի կիրառումը աղետալի կլինի աշխարհի համար և ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառմանը և որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել: