Սպիտակ տուն. Մելանյա Թրամփը հինգերորդ անգամ նպաստեց ուկրաինացի և ռուս երեխաների վերադարձին ընտանիքներ, այսօր հնարավոր դարձավ հինգ երեխայի վերադարձը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հինգերորդ անգամ նպաստեց ուկրաինացի և ռուս երեխաների վերադարձին ընտանիքներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, այսօր հնարավոր դարձավ հինգ երեխայի վերադարձն ընտանիքներ։
«Չնայած նրան, որ դիվանագիտությունն ու խաղաղության հաստատման փորձերն այս գործընթացի համար կարևոր են, դրանցից վեր է կանգնած մեր ընդհանուր հնարավորությունը՝ երեխաներին դասելու միջազգային վեճերից վեր։ Յուրաքանչյուր վերամիավորված ընտանիք մեզ հիշեցնում է, որ կարեկցանքը, արժանապատվությունը և ընտանեկան կապերը կարող են գերազանցել նույնիսկ ամենածանր ժամանակաշրջանները, այդ թվում՝ պատերազմը։ Ես և իմ ներկայացուցիչը շարունակում ենք աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների հետ, որպեսզի երեխաներն ապահով վերադառնան իրենց ընտանիքներն ու համայնքները», — նշված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։