Սպիտակ տուն. Իրանական ռազմանավը կարծում էր, որ անվտանգ է միջազգային ջրերում, բայց այդպես չէր
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ռազմանավը կարծում էր, որ անվտանգ է միջազգային ջրերում, սակայն այդպես չէր։
Սպիտակ տունը նաև հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական ռազմանավը այրվում։
«Պատերազմական նախարարությունը պայքարում է հաղթանակի համար», – ասվում է Սպիտակ տան X-ի կողմից տարածված հայտարարության մեջ։
Տեղեկատվության համար՝ մարտի 4-ին իրանական «Դենա» ֆրեգատը տագնապ է հայտարարել Շրի Լանկայի տարածքային ջրերում՝ Գալլե քաղաքի մոտ։ Իրանական նավի վրա հարձակման հետևանքով 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը՝ վիրավորվել։ Շրի Լանկայի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե որ երկրի սուզանավն է հարձակվել իրանական նավի վրա։
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հայտնում է, որ Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող իրանական նավը հարվածվել է ամերիկյան սուզանավով։ Նա ասել է, որ Հնդկական օվկիանոսում իրանական ֆրեգատի վրա հարձակումը իրականացվել է տորպեդոյով, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սուզանավային տորպեդոյի առաջին օգտագործումն է։