Սպիտակ տանը ընթանում է Դոնալդ Թրամփի և Վիկտոր Օրբանի հանդիպումը
Սպիտակ տանը ընթանում է Դոնալդ Թրամփի և Վիկտոր Օրբանի հանդիպումը

Սպիտակ տանը ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը։

Հունգարիայի վարչապետը Սպիտակ տուն է ժամանել մի քանի րոպե առաջ։ Հանդիպումից առաջ Օրբանը մեկնաբանություն չի տվել։

Բացի այդ, հանդիպումից առաջ լրագրողը հարցրել է ԱՄՆ նախագահին, թե արդյոք նա պլանավորում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում, ինչին Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ դա միշտ հնարավոր է, ապա նշել, որ Օրբանը մեծ առաջնորդ է։