Սպիտակ տան մոտ կրակոցների հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ

10:08, 27.11.2025

Սպիտակ տան մոտ կրակոցների հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորների վիճակի մասին մանրամասները դեռևս հայտնի չեն։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը կալանավորված է, և դեպքի վայրը անվտանգ է։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է միջադեպի մասին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կրակոցների պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Վեսթ Պալմ Բիչի գոլֆի դաշտում։

Նմանատիպ