Սպասվում է, որ այսօրվանից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը կսկսի աշխատանքը Զապորոժյեի ատոմակայանում

11:27, 01.09.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը մեկնել է Զապորոժյեի ատոմակայան։ Սպասվում է, որ այսօրվանից կայանում կսկսեն աշխատել միջազգային փորձագետները՝ գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ։

Ինչպես լրագրողներին ասել է Գրոսը հյուրանոցից հեռանալիս, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դիտարկում է Զապորոժիյեի կայանում մշտական ​​ներկայացուցիչներ ունենալու հնարավորությունը, ինչը թույլ կտա մասնագետներին կանոնավոր, վստահելի, անաչառ տվյալներ ստանալ այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Մենք շատ կարևոր առաքելություն ունենք կատարելու. Ինչպես գիտեք, մենք անմիջապես կսկսենք գնահատել Զապորոժյեի էլեկտրակայանի անվտանգության իրավիճակը։ Մենք կապ ենք հաստատելու օբյեկտի անձնակազմի հետ: Ես պատրաստվում եմ դիտարկել կայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական ​​ներկայացուցչություն ստեղծելու հնարավորությունը, որն անհրաժեշտ է իրավիճակը կայունացնելու և այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ կանոնավոր, հավաստի, անաչառ, չեզոք տվյալներ ստանալու համար»,- ասել է Ռաֆայել Գրոսը։

Նա նաև նշել է, որ իրեն տեղեկացրել են տարածաշրջանում ռազմական գործողությունների ինտենսիվության աճի մասին, և ուկրաինական ռազմական պատվիրակությունը առաքելությանը տեղեկատվություն է տրամադրել առկա ռիսկերի մասին։

Զապորոժյեի ատոմակայանը արդեն մի քանի ամիս գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Վերջին մի քանի շաբաթում իրավիճակը հատկապես լարվել է ատոմակայանում։

Նմանատիպ