Սպասվող վատ եղանակի և ուժեղ քամու պատճառով Թբիլիսիի սակրեբուլոյի շենքի ճակատամասից Պատրիարքի պաստառները ժամանակավորապես կհեռացվեն

14:54, 27.03.2026

Սպասվող վատ եղանակի և ուժեղ քամու պատճառով Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանու) շենքի ճակատամասից ժամանակավորապես կհեռացվեն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի պաստառները. այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կառավարության աշխատակազմից:

Նրանց փոխանցմամբ՝ եղանակի բարելավմանուն պես պաստառները կրկին կտեղադրվեն շենքի վրա:

Ի հիշատակ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի՝ մարտի 19-ին Թբիլիսիի տարբեր գերատեսչությունների շենքերի վրա տեղադրվել էին Իլյա Երկրորդի պատկերով պաստառներ:

Վրաց ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: Իլյա Երկրորդին հուղարկավորել են մարտի 22-ին Սիոնի տաճարում:

Նմանատիպ