Սպասում ենք, որ փետրվարի վերջին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կլինի Վրաստանում. Էկատերինե Տիկարաձե
Առողջապահության նախարարությունը բոլոր բժշկական հաստատություններին պահանջ է ուղարկել, տրամադրել այնտեղ աշխատող անձնակազմի մանրամասն ցուցակները,- այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո, պատվաստումը անմիջապես կսկսվի:
Նախարարի խոսքով, սպասում կա, որ պատվաստանյութը Վրաստանում կլինի փետրվարի վերջին:
«Ինչպես գիտեք, պատվաստումների ծրագիրը հաստատվել է: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել: Ծրագիրը նախ վերաբերում է բժշկական անձնակազմին: Բոլոր բուժհաստատություններ արդեն ուղարկվել է պահանջ, բժշկական ոլորտում աշխատող անձնակազմի մանրամասն ցուցակները տրամադրելու համար: Մենք սպասում ենք այս ցուցակներին և պատվաստանյութը ստանալուց հետո մենք արդեն կսկսենք պատվաստումը:
Ինչպես գիտեք, մենք պատվաստանյութը սպասում ենք առաջին եռամսյակում, ավելի ստույգ, մեր ակնկալիքն այն է, որ պատվաստանյութը հասանելի լինի փետրվարի վերջին: Մենք աշխատում ենք պատվաստանյութերի ծավալների վրա ՝ ընդհանուր բնակչության ժամանակին պատվաստում սկսելու համար:
Խոսքը տարիքի մեջ մտած բնակչության 60 տոկոսի մասին է: Ես անընդհատ նշում եմ նաև բացարձակ թիվը, որը կազմում է 1 600 000-ից 1 700 000 չափահաս բնակիչ: 20 տոկոսը կբավարարվի «Կովաքս» հարթակից, մնացածն արդեն կստանանք մեկ այլ արտադրողի կողմից: Մենք ամսվա վերջին սպասում ենք պատասխանի, հունվարի 30-ին լրացուցիչ տեղեկատվություն կունենանք», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: