Սպասում ենք իշխանություններից պատասխան առաջարկությունների փաթեթ, կերևա, կունենա թե ոչ միտք երրորդ փուլը. Սերգո Չիխլաձե
Սպասում ենք իշխանություններից պատասխան առաջարկությունների փաթեթ, կերևա, կունենա թե ոչ միտք երրորդ փուլը. Սերգո Չիխլաձե

«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ Սերգո Չիխլաձեի հայտարարությամբ, իրենք սպասում են իշխանության պատասխան փաթեթին: Ըստ նրա, բանակցությունների երրորդ փուլը կախված է հենց իշխանությունների կողմից ներկայացվելիք հանձնարարականների բովանդակությունից:

«Կառավարությունից երրորդ փուլի համար մենք դեռ պատասխան չունենք: Առաջիկա օրերին, նույնիսկ այսօր սպասում ենք կառավարության պատասխան փաթեթին: Այս փաթեթը ստանալուն պես մենք կհավաքվենք և կքննարկենք մեր հետագա քայլերը: Կտեսնենք, արդյոք իմաստ ունի՞ երրորդ փուլը, դա կախված է նրանից, թե իշխանություններն ինչ առաջարկներ կվերադարձնի մեզ: Միջնորդները չեն կապվել մեզ հետ: Նրանք մեզանից երկու-երեք օր ժամանակ խնդրեցին: Մենք հուսով ենք, որ միջնորդները կապ կհաստատեն մեզ հետ, կամ մենք իշխանությունից առաջարկ կստանանք, հետևաբար, մենք պլանավորելու ենք հետագա քայլերը:

Մենք արագացրել ենք այս գործընթացը, քանի որ ցանկանում ենք հնարավորինս արագ բանակցություններ վարել և նշանակել երրորդ փուլը: Ամեն ինչ կախված է նրանից, թե իշխանությունն ինչ առաջարկով հանդես կգա: Դա կարող է լինել առաջարկ, որի հետ այս պահին համաձայն չենք լինի և անհրաժեշտ կլինի նորից պահանջներ ներկայացնել»,- հայտարարել է Սերգո Չիխլաձեն: