Սպասում ենք ձեր հետ ԱՄՆ֊Վրաստան ռազմավարական գորճընկերության քարտիայի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանը. Մայք Պոմպեո
Սպասում ենք ձեր հետ ԱՄՆ֊Վրաստան ռազմավարական գորճընկերության քարտիայի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանը. Մայք Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Մայք Պոմպեոն Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, պետքարտուղարը նամակում ընդգծում է ԱՄՆ֊Վրաստան ռազմավարական գործընկերության քարտիայի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։

Սպասում ենք ձեր հետ ԱՄՆ֊Վրաստան ռազմավարական գորճընկերության քարտիայի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և կառավարումը, տնտեսությունը և առևտրական համագործակցությունը, պաշտպանությունը և անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց միջև կապերը և մշակութային փորձի փոխանակումը։

ԱՄՆ-ն հաստատում է իր անխախտ աջակցությունը, ռուսական ագրեսիայի վտանգի դեմ կանգնած Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ֊ասված է նամակում։