Սոզար Սուբարին հայտարարում է, որ աղետի գոտուց դուրս կբերվի բնակչության մի մասը
Շրջանային հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ, ուղղաթիռի միջոցով ուսումնասիրել են Օնիի մունիցիպալիտետի տարածքը և աղետի հետևանքով արտաքին աշխարհից կտրված մարդկանց մի մասին դուրս կբերեն:
Նրա խոսքով, բնակչության մեծ մասն ստիպված չի լինի լքել բնակության վայրը, քանի որ արդեն վերականգնվում են կամջուրները և ճանապարհի հատվածները:
«Մենք ուսումնասիրեցինք և այժմ գնում ենք, որպեսզի բնակչության մի մասին դուրս բերենք աղետի գոտուց: Բնակչության մեծ մասն ստիպված չի լինի լքել բնակության վայրը, քանի որ արդեն վերականգնվում են կամջուրները և ճանապարհի հատվածները»,- հայտարարել է Սուբարին:
Բացի այդ, Սուբարիի մեկնաբանմամբ, աղետի գոտում գտնվող մարդկանցից ստացել են տեղեկություն դեղորայքի անհրաժեշտության մասին, որը նրանց կուղարկվի: