Սոզար Սուբարին հայտարարում է, որ 7-10 օր ժամկետում կառավարական թիմը Խաիշի գյուղ կայցելի որոշ առաջարկներով
Սոզար Սուբարին հայտարարում է, որ 7-10 օր ժամկետում կառավարական թիմը Խաիշի գյուղ կայցելի որոշ առաջարկներով

7-10 օր ժամկետում կառավարական թիմը կժամանի որոշ առաջարկներով, ինչ անել այս ստորին գոտու գյուղերում, ինչը պետք է դառնա բնակչությանն աշխատանքով ապահովելու աղբյուր, ինչով փոխարինենք անտառահատումն այն մասում, որտեղ դա իրականացվում է անօրեն, իսկ որտեղ օրինական է, ինչպես պետք է տալ լիցենզիա,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Վրաստանի կառավարության վարչության շրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարին՝ Խաիշում, տեղի բնակչության հետ հանդիպման ավարտից հետո:

Մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո, որին Սոզար Սուբարիից բացի ներկա էին ՆԳՆ-ի գլխավոր տեսչության ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին, ներքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Մալանիան, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային ոստիկանության ղեկավար Նիկոլոզ Դիասամիձեն, բնակչությունը կայացրել է ճանապարհը բացելու որոշում:

Վրաստանի կառավարության վարչության շրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարիի խոսքով, նա մնում է Խաիշում և վաղը կրկին անցկացնելու է հանդիպումներ և բանակցություններ բնակչության հետ:

«Համաձայնությունն այսպիսին է – ճանապարհը բացվել է, բնականաբար հատուկջոկատայինները տեղաշարժվել են: Այս պայմանն եմ դրել բնակչության հետ – 7-10 օր ժամկետում կառավարական թիմն այստեղ կժամանի որոշ առաջարկներով, ինչ անել այս ստորին գոտու գյուղերում, ինչը պետք է դառնա բնակչությանն աշխատանքով ապահովելու աղբյուր, ինչով փոխարինենք անտառահատումն այն մասում, որտեղ դա իրականացվում է անօրեն, իսկ որտեղ օրինական է, ինչպես պետք է տալ լիցենզիա»,- նշել է Սոզար Սուբարին:

Վրաստանի կառավարության վարչության շրջանային զարգացման ծառայության ղեկավարը զուգահեռ է տարել Տղիբուլիի հետ: Նրա խոսքով, բարեբախտաբար, Սվանեթիում Տղիբուլիի նման ողբերգություն տեղի չի ունեցել, սակայն բնակչության խնդիրները նման են իրար:

Զուգդիդի-Ջվարի-Մեստիայի ուղղությամբ Խաիշի հատվածը մի քանի ժամ շարունակ կաթվածահար էր եղած: Մեստիայի Ճուբերի և Խաիշի գյուղերի բնակչությունն այսօր առավոտից անցկացնում էր բողոքի ցույց: Նրանք բողոքում էին անօրեն անտառահատման հետ կապված քննչական ծառայության միջոցառումների դեմ: