Սոզար Սուբարի. Շուտով, Լիլոյի բնակավայրում կբացվի եվրաչափանիշներին համապատասխան լողավազանային համալիր
Սոզար Սուբարի. Շուտով, Լիլոյի բնակավայրում կբացվի եվրաչափանիշներին համապատասխան լողավազանային համալիր

Սամգորիի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածու Սոզար Սուբարին հանդիպել է Լիլոյի բնակավայրի բնակչությանը: Հանդիպմանը ներկա էին ուսանողներ և մարզիկներ: Տեղի բնակիչների հիմնական պահանջը հնացած գրադարանի շենքի վերանորոգումը և ֆուտբոլային հրապարակի ստեղծումն է:

Ինչպես բնակչությանը հայտնել է Սոզար Սուբարին, շուտով, Լիլոյի բնակավայրում կբացվի եվրաչափանիշներին համապատասխան լողավազանային համալիր, որը ֆինանսավորվել է Թբիլիսիի կողմից և որի արժեքն է 1 700 000 լարի:

Մեծամասնական պատգամավորի թեկնածուի խոսքով, ավարտին են մոտենում գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքները, որի արժեքը կազմում է 250 000 լարի:

Բնակչությունը մեծամասնական պատգամավորի թեկնածուին տեղեկություն է փոխանցել արտաքին լուսավորման խնդրի մասին, Սուբարին խոստացել է, որ կլուծի նշված խնդիրը: