Սոզար Սուբարի. Ի պատասխան ապաբևեռացման համար վարչապետի մեկնած ձեռքի՝ մենք ստացանք անիրատեսական պահանջներ՝ իշխանությունը հանձնելու նրանց, ում ժողովուրդը բազմիցս ասել է, որ երբեք ձայն չի տալու
Սոզար Սուբարի. Ի պատասխան ապաբևեռացման համար վարչապետի մեկնած ձեռքի՝ մենք ստացանք անիրատեսական պահանջներ՝ իշխանությունը հանձնելու նրանց, ում ժողովուրդը բազմիցս ասել է, որ երբեք ձայն չի տալու

Վրաստանը ստացել է եվրոպական հեռանկար, ինչը շատ առաջադեմ քայլ է,- ասել է «Վրացական երազանքի» պատգամավոր Սոզար Սուբարին։

Սուբարիի խոսքով, Վրաստանը տասնամյակներ շարունակ դա խնդրել ու սպասել է Եվրոպայից։

«Այստեղ նշվել է նաեւ 12 կետից բաղկացած գործողությունների ծրագիր, որի իրականացումից հետո մենք ավտոմատ կերպով կստանանք ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Առաջինը ապաբևեռացումն է, և հենց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձեռք մեկնեց ընդդիմությանը՝ միասին աշխատելու վրաց ժողովրդի այս նվիրական երազանքն իրականացնելու համար: Ի պատասխան՝ ստացանք բացարձակ բևեռացում, այս մեկնած ձեռքի բացարձակ մերժում և անիրատեսական պահանջներ՝ կառավարության հրաժարականը և իշխանությունը փոխանցելու այն ուժերին, որոնց վրաց ժողովուրդը բազմիցս ասել է, որ երբեք չի ընտրի։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի ցանկանում, որ Վրաստանը միանա ԵՄ-ին, ուստի նրանք մտադիր չեն մասնակցել այս գործընթացին: Ամեն դեպքում, մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը դեպի Եվրոպա և վստահ եմ, որ ԵՄ անդամ երկրները, Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը հստակ կտեսնեն այն պատկերը, որը տեղի է ունենում այսօր Վրաստանում»,- ասել է Սոզար Սուբարին։