Օկուպացված Աբխազիայում, Սոխումիում, «խորհրդարանի» առջև մոտ 20 ցուցարարներ վրաններ են բացել: Ցուցարարները պահանջում են ընդունել հակակոռուպցիոն օրենք:
Ինչպես գրում են ցույիցի անդամները սոցիալական ցանցում, նրանց մոտ բանակցությունների են գնացել «խորհրդարանականները», սակայն ապարդյուն: Ցույցի մասնակիցներն ասում են, որ նրանց բողոքը կշարունակվի, մինչև «խորհրդարանը» չընդունի հակակոռուպցիոն օրենք: