Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայի պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Վրաստանի պետական դրոշներն իջեցվել են երկրի ողջ տարածքում:
Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առնչությամբ Հերոսների հուշարձանին ծաղկեպսակ են դնելու կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները, նախագահի թեկնածուները, քաղաքական տարբեր կուսակցությունների առաջնորդներ:
Ռազմական բախումն Աբխազիայում սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:
«Հրադադարի և ուժերի բաժանման մասին» համաձայնությունը խախտելով հակառակորդը կարողացել է գրավել Սոխումին:
Ռուսական հյուսիսկովկասյան և կազակների միավորումները Աբխազիայի նախարարների խորհրդի շենքն սկսեցին գրոհել սեպտեմբերի 27-ի առավոտյան և գերի վերցրեցին Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահ Ժիուլի Շարտավային, Սոխումիի քաղաքապետին և նախարարների խորհրդի 27 աշխատակցի: Գերի ընկած մարդիկ, որոնք չլքեցին Սոխումին, գնդակահարվեցին:
Վրացական կողմի կողմից մինչև այժմ չճշտված տվյալներով, զոհվել է ավելի քան 10 հազար վրացի զինվոր և խաղաղ քաղաքացի: 300 հազար փախստական Աբխազիայից մնացել է անօթևան: