Պատերազմն Աբխազիայում եղել է պատերազմ Վրաստանի և աբխազ ժողովրդի դեմ. Գիորգի Գախարիա
Վրաստանի միասնությունն այն նպատակն է, որով ապրում են սերունդներ, կձգտեն և պարտադիր կհասնեն այդ նպատակին,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հերոսների հրապարակում, Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանի մոտ:
«Սեպտեմբերի 27-ը Վրաստանի նորագույն պատմության ողբերգալի օրն է: Համապատասխանաբար, բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա երկու ազգերի ողբերգությունն է: Այս պատերազմը միայն Վրաստանի դեմ չէր: Սա պատերազմն էր Վրաստանի և աբխազ ժողովրդի դեմ: Համապատասխանաբար, մենք պետք է միասին հաղթահարենք սա: Մենք միշտ լավ հասկանում և վստահ ենք, որ այս խնդրի հաղթահարումն է լինելու մեր ժողովուրդների հետագա արդյունավետ զարգացման նախապայմանը: Վրաստանի միասնությունն այն նպատակն է, որով ապրում են սերունդներ, կձգտեն և պարտադիր կհասնեն այդ նպատակին»,- նշել է Գիորգի Գախարիան:
Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:
Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առիթով, երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները: