Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվածի մասին տեղեկությունը հաստատում է ևս մեկ անձ
Նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով մեկ անձի ձերբակալության մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատում են մի քանի աղբյուրներ:
Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, այդ թվում, նրանցից մեկի փաստաբանը, ով ոչ պաշտոնական զրույցներում ասում է, որ տեղի ունեցածի առնչությամբ ձերբակալված է մեկ անձ:
Գործով մեկ անձի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատում են ՆԳՆ-ում: Գերատեսչությունում հայտարարում են, որ ներքին գործերի նախարարի առաջադրանքով, Սոսո Քութաթելաձեի գործի հետաքննությանը ներգրավվել է հատուկ խումբ:
Երեկ, Առաջին ալիքին աղբյուրը հայտնել էր, որ գործով մեկ անձի տեղափոխել են հարցաքննության և մինչ այժմ դեռ չեն ազատել: