Սոսո Գոգաշվիլին հայտարարում է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին պատրաստ էր ահաբեկչություն իրականացնելու համար և անձնական զրույցում, հայտնել էր երկաթգծի կայարանում իրեն պայթեցնելու ցանկություն
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի նախկին տեղակալ՝ Սոսո Գոգաշվիլին հայտարարում է, որ Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ զոհված՝ Թեմիրլան Մաչալիշաշվիլին հայտնել է երկաթգծի կայարանում իրեն պայթեցնելու ցանկություն:
Ինչպես Գոգաշվիլին ասել է Վրաստանի առաջին ալիքին, այդ մասին վկայում է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի «Վոթսափի» նամակագրությունը, որը վերականգնվել է հետաքննության շրջանակներում:
«Գոյություն ունեն տեխնիկական միջոցներ, որ տեղի ունենա տվյալների վերականգնում, որոնք ջնջված են հեռախոսից:Մեզ օգնել են եվրոպացի գործընկերները, եթե ոչ նրանք, շատ ապացույցներ չէինք ունենա: Մեծ աշխատանք են կատարել նաև մեր մասնագետները, նրանք բավականին մեծ լրատվություն են ձեռք բերել: ՈՒմ ձերբակալել ենք, բոլորը ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել են տարբեր ծառայություններ: Չնայած նրան, որ Մաչալիկաշվիլիի հանդեպ իրոք ամենաքիչ ապացույցներ ունեյինք, քան մյուսների հանդեպ, սակայն Մաչալիկաշվիլին ծառայություններ էր մատուցում ահաբեկիչներին»,- հայտարարել է Սոսո Գոգաշվիլին:
Ըստ նրա, ձայնագրություններից մեկը հաստատում է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին գաղափարապես պատրաստ էր: