Սոփո Ջափարիձե. Բողոքի ակցիաները մեր ծրագրի հիմնարար մասն են, մենք բոլորիդ սպասում ենք Ռուսթավելիի պողոտայում
Բողոքի ցույցերը մեր ծրագրի հիմնարար մասն են կազմում,- ասել է «Միասնություն-Ազգային շարժում» Թբիլիսիի կազմակերպության նախագահ Սոփո Ջափարիձեն։
Նրա խոսքով, կարեւոր է, որ արևմտամետ կուսակցությունները միասնական լինեն:
«Իհարկե, մեր ծրագրի հիմնարար մասը բողոքի ակցիաներն են՝ «ռուսական ռեժիմին» թողնելով մեկուսացման մեջ։ Մենք խորհրդարան չենք մտնում: Շատ կարևոր է, որ մենք՝ որպես արևմտամետ կուսակցություններ, նախկինի պես միասնական լինենք և անպայման այս պայքարը հասցնելու ենք մինչև վերջ։ Ռուս օլիգարխի կողմից գողացված հաղթանակը մենք անպայման կվերադարձնենք վրաց ժողովրդին, ուստի բոլորիդ սպասում ենք երկուշաբթի ժամը 19:00-ին Ռուսթավելիի պողոտայում։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք մեր հաղթանակը հետ ստանալու համար»,- ասել է Սոփո Ջափարիձեն։