Սոլսբերիում հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան: Այս մասին գրում է բրիտանական «Դեյլի Մեյլին: Նախնական տեղեկությամբ նա թունավորված է:
Բրիտանացի լրագրողի տվյալներով, իրավապահի մոտ վնասված է մաշկը: Ոստիկանությունում տեղի ունեցածի կապակցությամբ մեկնաբանություն չեն անում:
Հիշեցնենք, մարտի 4-ին Սոլսբերիում թունավորել էին նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Նաստյաին: Նրանց հետ միասին թունավորվել էր մեկ ոստիկան:
Մեծ բրիտանիան միջադեպի մեջ մեղադրել է Ռուսաստանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan