Սոցիոլոգիական հետազոտության համաձայն,  ՈՒկրաինայի նախագահական ընտրություններից երեք օր շուտ, առաջատարը Վլադիմիր Զելենսկին է
Սոցիոլոգիական հետազոտության համաձայն,  ՈՒկրաինայի նախագահական ընտրություններից երեք օր շուտ, առաջատարը Վլադիմիր Զելենսկին է

Սոցիոլոգիական հետազոտության համաձայն,  ՈՒկրաինայի նախագահական ընտրություններից երեք օր շուտ, առաջատարը Վլադիմիր Զելենսկին է:

«Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի տվյալներով, դերասանի և շոումենի թեկնածությանը աջակցում է ընտրողների 27,7 տոկոսը: Երկրորդ տեղում է «Բատկիվշինա» կուսակցության լիդեր Յուլյա Տիմոշենկոն 16,6 տոկոսով, իսկ երրորդ տեղում ՈՒկրաինայի գործող նախագահը 16,4 տոկոսով:

Այս տվյալներին հենվելով, երկրորդ տուրում միմյանց հետ մրցելու են Զելենսկին և Տիմոշենկոն: Դրա հետ մեկտեղ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարում են, որ դեռևս մեծ է այն մարդկանց քանակը, ովքեր չեն որոշել թե ում օգտին են քվեարկելու:

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին: