Սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Լեհաստանում հարցվածների մեծամասնությունը դեմ է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը

14:35, 29.07.2026

Լեհաստանում հարցվածների մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի՝ Եվրոպական Միությանը ադամակցությանը։ Հարցվածների 52%-ը դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը, իսկ 33%-ը՝ կողմ։

Opinia24 ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ հարցված լեհերի 44%-ը գտնում է, որ Վարշավան պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային «Ուկրաինական ապստամբական բանակի» շուրջ պատմական հարցերի պատճառով, իսկ 41%-ը համոզված է, որ աջակցությունը շարունակելն անհրաժեշտ է։

Ինչպես նաև հարցվածների մեծամասնությունը՝ 55%-ը, աջակցում է նախագահ Կարոլ Նավրոցկիի որոշմանը՝ նախագահ Զելենսկիից «Սպիտակ արծվի» շքանշանը հետ վերցնելու (զրկելու) վերաբերյալ, իսկ 27%-ը դեմ է դրան։

Հարցումը նաև ի հայտ է բերել լեհերի և ուկրաինացիների միջև հարաբերությունների վատթարացում։ Հարցվածների 36%-ը նշում է, որ պատերազմի սկսվելուց հետո հարաբերությունները վատացել են։

Ամենամեծ համաձայնությունը (կոնսենսուսը) պատերազմի ավարտից հետո Ուկրաինա լեհ զինվորականներ ուղարկելու հետ կապված հարցում է։ Հարցվածների 65%-ը դեմ է Ուկրաինա զինվորականներ ուղարկելուն, այդ գաղափարին աջակցում է ընդամենը 18%-ը։

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է հուլիսի 13-15-ին, և դրան մասնակցել է Լեհաստանի 1000 քաղաքացի։

Նմանատիպ