Սոցիալապես անապահով մինչև 16 տարեկան երեխաները 10 լարիի օգնության փոխարեն կստանան 50 լարի. Մամուկա Բախտաձե
Սոցիալապես անապահով մինչև 16 տարեկան երեխաների օգնությունը կավելանա 5 անգամ և երեխա ունեցող ընտանիքներն այժմ 10 լարիի օգնության փոխարեն կստանան 50 լարի,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:
Կառավարության ղեկավարի խոսքով, նշված նախաձեռնությունը կվերաբերի մինչև 140 000 երեխայի:
Վարչապետի խոսքով, ցավոք, այսօր Վրաստանում դեռևս կան այնպիսի երեխաներ, որոնց պետության կողմից ահրաժեշտ է ուշադրություն և հոգատարություն:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ակտիվ շարունակվում է աշխատանքն այս ուղղությամբ և կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի երեխաները լինեն պաշտպանված, ունենան զարգացման հավասար պայմաններ և արժանի ապագա: