Խրոնիկ հիվանդությունների դեղամիջոցները սոցիալապես անապահով անձանց հետ միասին թոշակառուները, սահմանափակ ունակություններ ունեցող անձինք և այլ խմբեր կկարողանան ստանալ մեկ լարիով
Խրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղամիջոցների ծրագրում մտցվում են փոփոխություններ, որոնց համաձայն, չեղարկվում է առկա տարբերակումը և սոցիալապես անապահով անձանց հետ միասին թոշակառուները, սահմանափակ ունակություններ ունեցող անձինք և այլ խմբեր դեղամիջոցները կկարողանան ստանալ մեկ լարիով,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, համապատասխան նախաձեռնությունը քննարկվելու է այսօր, կառավարության նիստին:
Վարչապետը մեկնաբանել է, որ խոսքը վերաբերում է 35 անուն դեղամիջոցի:
«Խոսքը վերաբերում է 35 անուն դեղամիջոցի, որոնք հիմնականում օգտագործվում են խրոնիկ հիվանդությունների համար, դրանք են. Սրտանոթային, վահանաձև գեղձի, շաքարախտի, էպիլեպսիայի, թոքերի, պարիկինսոնի հիվանդությունները»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, շարունակվելու է աշխատանքը, որպեսզի դեղամիջոցների համար «գրպանից» վճարված գումարները լինեն նվազագույնը: