Սոցիալական ցանցերը մարդկանց հետ շփվելու լավագույն միջոցն է. Կախա Կալաձե
Սոցիալական ցանցերը մարդկանց հետ շփվելու լավագույն միջոցն է. Կախա Կալաձե

Մայրաքաղաքի քաղաքապետը արձագանքում է պաշտոնից հեռանալու մասին վարչապետի կողմից սոցցանցում տարածված հայտարարությանը: Կալաձեի պարզաբանմամբ, 21-րդ դարում սոցիալական ցանցերը մարդկանց հետ շփվելու լավագույն միջոցն է:

«Ֆեյսբուքը հաղորդակցման լավագույն հնարավորություններից մեկն է: Եթե ​​հետևեք իմ ակտիվությանը, հիմնական հաղորդակցության աղբյուրը ֆեյսբուքն է, որտեղ շատ սերտ  համագործակցում եմ բնակչության հետ: Անհրաժեշտ չէ, միայն հեռուստատեսությամբ տեղեկացնենք բնակչությանը: Գոյություն ունի սոցիալական ցանց, որտեղ ներգրավված է 100 հազար մարդ, և Վրաստանում հանդիսանում է բնակչության հետ շփվելու լավագույն միջոցը», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով, նոր վարչապետը կհայտարարվի վաղը: Կախա Կալաձեն  դրական է գնահատել Մամուկա Բախտաձեի աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրան: Մասնավորապես, նա առանձնացրել է Մամուկա Բախտաձեի նախաձեռնությունը պարտքերի զրոյացման վերաբերյալ և կրթության ոլորտում իրականացրած բարեփոխումները:

Ինչ վերաբերում է տարածված լրատվությանը, Իրակլի Ղարիբաշվիլիի հնարավոր նախարարության մասին, Կալաձեն նշել է, որ նախօրեին նախարարների թեկնածուների մասին խոսակցություն չի եղել:

«Վարչապետը կորոշի, թե ով է լինելու իր թիմում: Եթե ​​ինձ հարցնում եք, որպես գլխավոր քարտուղարի, իհարկե, ես ողջունում եմ Իրակլի Ղարիբաշվիլիի ներքին գործերի նախարար դառնալը: Կարծում եմ, նա կլինի շատ ուժեղ ներքին գործերի նախարար», – ասել է Կախա Կալաձեն: