Սոչիի նավթային բազայում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել
Սոչիի նավթային բազայում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Սոչիում, Ադլերի շրջանի նավթային բազայի վառելիքի բաք է այրվել։ Հրդեհի պատճառը, հավանաբար, ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների անկումն է։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը։

Նրա խոսքով՝ հրդեհի մարմանը մասնակցում են 127 հրշեջներ և 35 միավոր տեխնիկա։

Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրուշունինը հաստատել է միջադեպը և նշել, որ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ավտոմոբիլային կոոպերատիվի տարածքում գտնվող շենքերը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան», – ասել է քաղաքապետը՝ կոչ անելով տեղի բնակիչներին չնկարահանել և չտարածել հրդեհի տեսագրությունները։

Ռուսաստանի Դաշնային ավիացիոն գործակալությունը հայտնել է, որ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները հրդեհի պատճառով։ Այս սահմանափակումները հետագայում լիովին վերացվել են։