Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ երեւում է, թե ինչպես են օդանավակայանում ձվեր նետում Սալոմե Զուրաբիշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բառացի բռնության են ենթարկել և ձվեր են նետել։
Միջադեպի տեսանյութը տարածվում է սոցիալական ցանցերում։ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել են «ՀԿ գործակալ», ստրուկ, դավաճան։
Տեղեկացնենք, որ երեկ օդանավակայանում դիմավորել են նաև «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային և հավկիթներ նետել։