Սննդի ազգային գործակալությունը տուգանեց Picot ներմուծողին պարտադիր տեղեկատվության կանոնը խախտելու համար

15:40, 23.01.2026

Ֆրանսիական Lactalis Nutrition Santé (LNS) արտադրող ընկերությունը որոշել է հետ կանչել Picot մանկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, մի քանի խմբաքանակներում Cereulide տոքսինի հայտնաբերման հնարավոր ռիսկի պատճառով, չնայած այն հանգամանքին, որ այս ապրանքի սպառման հետևանքով որևէ բարդություն չի գրանցվել որևէ երկրում, ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։

Ըստ նրանց՝ ստացված տեղեկատվության հիման վրա Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի բաժնի տեսուչները ստուգել են ներմուծող Uno Group ընկերությունը։

«Գործարար օպերատորը տուգանվել է գործակալությանը սննդամթերքի հետկանչի և ձեռնարկված միջոցառումների մասին պարտադիր գրավոր ծանուցումը չներկայացնելու համար։ Այս պահին հայտնաբերվել են շուկայից հետկանչի ենթակա կոնկրետ խմբաքանակներ՝

Picot 1 400G – 8000003312; Picot 1 800G -8000003297; Picot 2 800G -8000003280։

Գործարար օպերատորը շուկայից հետկանչի գործընթացն իրականացնում է ինտենսիվ ռեժիմով՝ գործակալության հսկողության ներքո», – ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։

Բացի այդ, Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում սպառողներին չօգտագործել նշված խմբաքանակներից արտադրանք, եթե նրանք արդեն գնել են դրանք։

«Շուկայից հետ են կանչվում միայն տվյալ խմբաքանակներից արտադրանքը։ Հետկանչի խնդրանքը չի վերաբերում Picot անվամբ շուկայում գտնվող այլ խմբաքանակներին և այլ մանկական սննդի ապրանքներին», – ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։

Նմանատիպ