Սննդի ազգային գործակալությունը Թբիլիսիում հայտնաբերել է սանիտարական նորմերի խախտմամբ գործող հրուշակեղենի գործարան
Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի բաժնի տեսուչները բացահայտել են ներմուծված հրուշակեղենի վերամշակմամբ զբաղվող անօրինական ձեռնարկություն։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ անհատ ձեռնարկատեր Վ.Ջ.-ն (հասցե՝ Թբիլիսի, Ագլաձե 32) առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցվելու վաճառքի համար վերամշակում էր տարբեր տեսակի քաղցրավենիք՝ կոպտորեն խախտելով սանիտարահիգիենիկ նորմերը։
«Կրիտիկական անհամապատասխանությունների պատճառով տնտեսվարողը տուգանվել է, և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը», – նշում է Սննդի ազգային գործակալությունը։