Սննդամթերքի ազգային գործակալությունը խախտումների պատճառով մի քանի օբյեկտի արտադրական գործընթաց է կասեցրել
Սննդամթերքի ազգային գործակալության տեսուչները պետական վերահսկողության շրջանակում երկրի տարբեր շրջաններում չպլանավորված ստուգումներ են իրականացրել։
Ստուգման արդյունքում բացահայտվել են կրիտիկական անհամապատասխանություններ, ինչպես նաև պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման բացակայությամբ գործունեության ծավալման դեպքեր։
Շիդա Քարթլիի դեպարտամենտի տեսուչները Գորիի մունիցիպալիտետի Կարալեթ գյուղում բացահայտել են անհատ ձեռնարկատեր Թ․ Ս․-ին պատկանող թռչնի անօրինական սպանդանոց։ Օբյեկտում արձանագրվել են կրիտիկական անհամապատասխանություններ, բիզնեսօպերատորը գործունեություն էր ծավալում պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման բացակայությամբ։
Սամեգրելո-Զեմո Սվանեթի դեպարտամենտի տեսուչները Զուգդիդիում բացահայտել են ֆիզիկական անձ Լ․ Դ․-ի (հասցե՝ Զուգդիդի, Կուրցուա N44) կողմից մսամթերքի (կուպատի) անօրինական արտադրության դեպք։ Բիզնեսօպերատորը գործունեություն էր ծավալում տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման և պարտադիր ճանաչման բացակայությամբ։
Սամցխե-Ջավախեթի դեպարտամենտի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ն․ Մ․-ին (հասցե՝ Ախալքալաքում, Նալբանդյան փ․ N96) պատկանող հացատանը կրիտիկական անհամապատասխանություններ են բացահայտել։ Արձանագրվել են նաև տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման բացակայությամբ գործունեության և պանրի պիտակավորման կանոնի խախտման դեպքեր։
Բացահայտված խախտումների համար բիզնեսօպերատորները օրենսդրության համապատասխան տուգանվել են, իսկ բոլոր երեք օբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է համապատասխան խախտումների վերացմանը զուգընթաց։
Տեղեկատվությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը։