Սննդամթերքի ազգային գործակալությունը Չխորոծղուում թռչունների և կենդանիների ապօրինի սպանդանոց է բացահայտել
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի դեպարտամենտի տեսուչները պետական վերահսկողության շրջանակներում արտապլանային ստուգում են անցկացրել ֆիզիկական անձ Բ. Շ.-ին պատկանող (հասցե՝ Չխորոծղու, շուկայի հարակից տարածք) թռչունների և կենդանիների սպանդանոցում: Բիզնեսօպերատորը գործունեություն է ծավալել առանց տնտեսական գործունեությունների ռեեստրում գրանցման և պարտադիր ճանաչման: Ստուգման ընթացքում, հիգիենիկ նորմերի խախտման հետ մեկտեղ, պարզվել է, որ կենդանիների և թռչունների սպանդն իրականացվել է առանց անասնաբուժական վերահսկողության:
Հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով ֆիզիկական անձը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը՝ կասեցվել:
Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է ապօրինի ձեռնարկությունների և սպանդանոցների բացահայտումը Վրաստանի ողջ տարածքում և սննդամթերք արտադրողներին ու իրացնողներին կոչ է անում պահպանել օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները:
Տեղեկատվությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալության մամուլի ծառայությունը: