Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Բաղդաթում պանրի անօրինական արտադրամաս է հայտնաբերել
Իմերեթիի սննդամթերքի ազգային գործակալության տեսուչները Բաղդաթիում կասեցրել են պանրի անօրինական արտադրամասի գործունեությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածում Սննդամթերքի ազգային գործակալությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով բիզնես օպերատորը տուգանվել է, իսկ օբյեկտի արտադրական գործընթացը՝ կասեցվել:
«Անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ն (հասցե՝ Բաղդաթիի շրջան, գյուղ Ռոխի) գործունեություն է ծավալել առանց պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեստրում գրանցվելու: Օբյեկտում արձանագրվել են կրիտիկական անհամապատասխանություններ: Նաև խախտվել է սպառողին սննդամթերքի մասին տեղեկատվության տրամադրման կարգը:
Սննդամթերքի ազգային գործակալությունը հիշեցնում է բիզնես օպերատորներին, որ Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է գործունեություն իրականացնել առանց տնտեսական գործունեության ռեստրում գրանցման և ճանաչման (ճանաչման ենթակա գործունեությունների ցանկը տես՝ Սննդամթերքի/կենդանիների կերի անվտանգության, անասնաբուժության և բույսերի պաշտպանության օրենսգրքի 13-րդ հոդվածում)», – ասված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: