Սլովենիայի վարչապետն ասել է, որ կհարգի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերները և լիովին կկատարի դրանք

14:31, 22.11.2024

Սլովենիան հարգում է Հաագայի դատարանի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերները և ամբողջությամբ կկատարի դրանք։

Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով տեղական լրատվամիջոցների վրա, այս մասին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը։

Միջազգային քրեական դատարանը երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ Մասրիին ձերբակալելու օրդեր է արձակել՝ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար:

Նմանատիպ