Սլովենիայի վարչապետի հետ քննարկել եմ երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության խորացման նոր հնարավորությունները. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեշ Յանսայի հետ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարի խոսքով, Սլովենիայի Հանրապետության վարչապետի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության խորացման նոր հնարավորությունները։
«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեշ Յանսայի հետ։ Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության խորացման նոր հնարավորությունները։ Մենք բարձր ենք գնահատում Սլովենիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մեր ձգտումներին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։