Սլովակիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք ճանաչում են միայն երկու սեռ և արգելում են չամուսնացած զույգերին երեխաներ որդեգրել և փոխնակ մայրություն անել
Սլովակիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք ճանաչում են միայն երկու սեռ:
Փոփոխությունները նաև արգելում են չամուսնացած զույգերին երեխաներ որդեգրել և փոխնակ մայրություն անել:
Ռոբերտ Ֆիցոյի կառավարության տվյալներով՝ սահմանադրական փոփոխությունների նպատակն է ամրապնդել ավանդական արժեքները:
Արդարադատության նախարար Բորիս Սուշկոյի խոսքով՝ այս արժեքները բխում են սահմանադրության նախաբանից և կապված են ամուսնության՝ որպես տղամարդու և կնոջ միության ճանաչման հետ։
«Հիմնարար արժեքներին վերաբերող հարցերում ազգային օրենսդրությունը պետք է գերակշռի Սլովակիայի Հանրապետության համար պարտադիր միջազգային համաձայնագրերին։ Սա առողջ բանականություն է», – մամուլի ասուլիսում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը և Վենետիկի հանձնաժողովը, մտահոգություն են հայտնել Սլովակիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես այն փաստի, որ Սլովակիայի ազգային օրենսդրությունը գերակշռում է ԵՄ օրենսդրությանը։ Amnesty International-ը որոշումը անվանել է «սև օր» Սլովակիայի համար՝ նշելով, որ դա մարդու իրավունքների դեմ ուղղված քայլ է։