Սլովակիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որը իշխանությանը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցությունից և միջազգային կազմակերպություններում առևտրային սահմանափակումներից
Սլովակիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որը կառավարությանը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների աջակցությունից և միջազգային կազմակերպություններում առևտրային սահմանափակումներից։ Բանաձևի նախաձեռնողը Սլովակիայի «Ազգային կուսակցությունն» է։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 51 պատգամավոր, դեմ է եղել միայն մեկ օրենսդիր «Սոցիալ-դեմոկրատներից», իսկ նրա կուսակցության 23 անդամ ձեռնպահ են մնացել։
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը և նիստերի դահլիճ չեն մուտք գործել։ Քվեարկությունից հետո դահլիճում հայտնվել են նաև հակառուսական պատժամիջոցների չեղարկման պահանջով պետիցիայի կազմակերպիչները։
Բանաձևի տեքստում նշվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները բարձրացնում են էներգակիրների գները, խաթարում մատակարարման շղթաներն ու նվազեցնում մրցունակությունը։
Բացի այդ, Սլովակիայի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել արտաքին քաղաքականությունում պաշտպանել ազգային տնտեսական շահերը և դեմ հանդես գալ այն քայլերին, որոնք կարող են վնաս հասցնել տնտեսությանը։